d

Բլոգ

Այս տարի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի բեմում կայացավ « Չինացին էլ կարող է հայ լինել» կատակերգական ներկայացման պրեմիերան: Գլխավոր հերոսի կերպարը հիշեցնում էր Երևանում բնակվող չինացի տաղանդաշատ ուսանողին, որն իր գործունեությամբ ապացուցել է՝ կարելի է «հայ» լինել ոչ միայն ծագմամբ: Չինաստանի Գուանչժոու քաղաքից սերող Ֆեն Յանգմինգը ներկայումս հայերեն է սովորում Հայաստանում: Նա 2019 թվականից ի վեր այդ թվում չինարեն է դասավանդել հայկական մի շարք ուսումնական հաստատություններում: Զբաղվելով հանդեդձ չինարեն-հայերեն թարգմանչական նախագծերով՝ Ֆենը մեծապես ինտեգրվել է հայ հասարակությանը. նա սիրում է ճանապարհորդել Հայաստանում, ծանոթանանալ տեղի տուրիստական և պատմական տեսարժան վայրերին, այցելել թանգարաններ և մշակութային հաստատություններ` ոգևորությամբ մասնակցելով սոցիալական, մշակութային

Հայկական ավանդական հագուստը կամ ազգային հանդերձը (տարազ) մշտապես էական դեր է խաղացելհայկական ինքնության ընկալման և արտահայտման հարցում: Հայ ուսանողները Չինաստանում բնակվելու,սովորելու և աշխատելու ընթացքում ակտիվ մասնակցություն են ունեցել միջազգային փառատոներին ևմշակութային միջոցառումներին` համալսարանական ծրագրերի շրջանակներում և դրանից դուրս տարբերներկայացումների և մրցույթների ներկա գտնվելով իրենց ավանդական հանդերձանքով:   Չինացի հանդիսատեսը մեծ ոգևորությամբ է առնչվել հայկական մշակույթին և բազմաթիվ անգամհետաքրքրություն հայտնել հատկապես ազգային տարազի տարրերի, արծաթյա իրերի, ասեղնագործ կտորների,ձեռքի աշխատանքների նկատմամբ, որոնք հայ արվեստագետների և վարպետների անցերազանցաշխատանքներն են:  

Ուորեն Քինգը սկսել էր քանդակել ստվարաթղթով ` իր երեխաների կյանքը հետաքրքրացնելու նպատակով, դիմակներ ևսաղավարտներ պատրաստելով վերամշակվող նյութերից նրանց խաղերի համար: Ժամանակի ընթացքում զվարճանքըվերածվեց ավելի ժամանակատար արվեստի պրակտիկայի, քանի որ Քինգը սկսեց ավելի քիչ ժամանակ կենտրոնացնելերեխաների զգեստների վրա, ավելի շատ ժամանակ՝ սեփական քանդակները պատրաստելու վրա: Չինաստանի Շաոսինգքաղաքում գտնվող իր նախնիների գյուղ այցելությունից հետո Նյու Յորքում բնակվող նկարիչը առավել ներշնչվեց իրմշակութային անցյալից՝ արդյունքում ծնունդ տալով «Պապի ընկերը և ժամանման ժամանակները»՝ իր նախնիներիստվարաթղթե քանդակների շարքին:   Կարդացեք ամբողջական հոդվածը https://www.thisiscolossal.com/2017/12/life-size-cardboard-sculptures-of-chinese-villagers-warren-king  

Գրիգոր Սուքիասյանցի կողմից 1332 թվականին Ղրիմում ստեղծված և նկարազարդված հայկականձեռագրերից մեկում՝ (Մատենադարան N7664) Ծննդյան տեսարանում, մանուկ Հիսուսը պատկերված չէ ո՛չմսուրում, ո՛չ աղյուսաշեն կառույցի վրա, ո՛չ նույնիսկ պառկած դիրքով՝ ոճավորված զարդանախշի մակերեսին.մանրանկարիչը Քրիստոսին ներկայացրել է օրորոցի մեջ ՝ մոր կողքին՝ առավել ընդգծելով մայր-մանուկկապը: Այս պատկերագրական մոտեցումը վկայում է հայ ազգային ընկալումների և ընտանեկանհարաբերությունների ավանդական հայեցակարգի մասին:   Ըստ հայ ականավոր լեզվաբան Հրաչյա Աճառյանի՝ «օրորոցը» ծագել է «օրոր» բառից ՝ (մեղմ դանդաղ երգ,կարելի է բնորոշել որպես «օրորոցային» երեխային քնեցնելու համար), նկարագրվում է որպես «նորածիներեխային օրորելով քնեցնելու համար նախատեսված առարկա»:Հայ ավանդական օրորոցների համար հիմնական նյութը տեղական փայտն էր, մեզ հասած որոշ նմուշներփորագրված են խորհրդանշական ծաղկային

Չինական արվեստից բխող զանազան տարրեր, ինչպիսիք են «երկնային շների», «փյունիկի» և «վիշապի» մոտիվները, հայտնվել են հայկական ձեռագրերի նկարազարդումներում 13-րդ դարի երկրորդ կեսին: Այս գործընթացների համատեքստը հայ արքունի հովանավորությունն էր Կիլիկիայի թագավորության հենց այն տարիներին, երբ Միջերկրածովյան այս փոքր պետությունը դաշինք կազմեց մոնղոլների հետ:1286 թվականի այս եզակի ճաշոցը («Հեթումի Ճաշոց», Երևան, Մատենադարան MS 979) պարունակում է հին չինական առասպելական կենդանական մոտիվներ, որոնք ոճի տեսանկյունից համահունչ են ձեռագրի նկարազարդման համակարգին: Գրչի և ծաղկողի անունները չեն հասել մեզ, բայց մենք գիտենք, որ արքայազն Հեթումն է (հետագայում՝ թագավոր 1289–1301) պատվիրել ձեռագիրը:գիտենք, որ արքայազն Հեթումն է (հետագայում՝ թագավոր 1289–1301) պատվիրել ձեռագիրը: Անվանաթերթի հորինվածքային և իմաստային

Our contacts

WeChat ID: ChinArmArt2023

Email: [email protected]

Phone number: (+86) 17368731365

error: Content is protected !!