Հին չինական ծիսական առարկա` առեղծվածային գործառույթով
Ցոնգը (չինարեն՝ 琮;) հին չինական նեֆրիտե գլանակաձև իր է։ Այն ուղիղ խողովակ է՝ շրջանաձև հորատանցքով և քառակուսի արտաքին հատվածով՝ քիչ թե շատ ուռուցիկ կողմերով։ Արտաքին երեսները զարդարված են դիմակ հիշեցնող դեմքերով։ Թեև այն ընդհանուր առմամբ համարվում է ծիսական առարկա, ցոնգի սկզբնական գործառույթն ու նշանակությունն անհայտ են: Ավելի ուշ հիշատակությոններում խոսվում է դրա՝ երկիրը խորհրդանշելու մասին. արտաքին քառակուսին ըստ ամենայնի ներկայացնում է երկիրը, իսկ շրջանագիծը՝ երկինքը:
Նանծինի մանկավարժական համալսարանի նոր ցուցահանդեսը. Ռուսաստանը՝ չին արվեստագետների աչքերով
Նանծինի մանկավարժական համալսարանի Գեղարվեստի ֆակուլտետի ուսուցիչների, պրոֆեսորների և ուսանողների աշխատանքների խմբակային ցուցահանդեսը, ովքեր այցելել են Խորհրդային Միություն կամ Ռուսաստանի Դաշնություն և իրենց ստեղծագործություններում պատկերել են Ռուսաստանի գեղեցկությունը, նոյեմբերի 23-ին իր դռները բացեց համալսարանի պատկերասրահում: Խորհրդային Միության տարբեր սերունդները և ռուս արվեստագետները նշանակալի դեր են խաղացել չինական յուղաներկ աշխատանքների զարգացման պատմության մեջ՝ իրենց ոճական նորարարությունների և թեմաների միջոցով: Ներկայիս ցուցահանդեսը գալիս է ապացուցելու, որ ռուսական բնապատկերները, մարդիկ և գեղարվեստական ոգին դեռևս ոգեշնչման աղբյուր են չինական գեղարվեստական շրջանակների համար։ Ցուցահանդեսում ներկայացված է ընդհանուր առմամբ 85 ստեղծագործություն, աշխատանքների զգալի մասը յուղաներկ կտավներ են։
«Սինոփսիս»-ի նախագահ դոկտոր Չի-Ֆուն Չանը այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
«Սինոփսիս» ընկերության նախագահ և գլխավոր գործադիր համատնօրեն դոկտոր Չի-Ֆուն Չանը նոյեմբերի 19-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Պարոն Չի-Ֆուն Չանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողի անմար կրակի մոտ մեկ րոպե լռությամբ հարգեց Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակը: Պարոն Չի-Ֆուն Չանը սերում է Չինաստանից՝ Թայվանից: Նրա ծնողները մինչ այժմ ապրում են Հոնկոնգում:
Մենք այնքան բան ունենք միմյանց ասելու. Ռուբեն Գինեյը` հայ-չինական մշակութային փոխառնչությունների մասին (հարցազրույց)
ChinArmArt «Անդին. հայոց ճանապարհորդության տարեգրություն» ֆիլմի հանդիսատեսին հաճախ հետաքրքրում է միջնադարյան աստղալաբը, որը տեղ է գտել ֆիլմի պաստառի վրա։ Այն հայտնաբերվել է նկարահանող խմբի՞ կողմից: Ինչո՞ւ հենց այդ առարկան դարձավ ձեր ֆիլմի խորհրդանիշը: Ռուբեն Գինեյ Լավ հարցադրում է. երկար տարիների և տասնյակ հարցազրույցների ընթացքում ոչ ոք չի հետաքրքրվել, թե ինչու է աստղալաբը դարձել ֆիլմի խորհրդանիշը։ Աստղալաբը Երևանի՝ Հայաստանի պատմության պետական թանգարանի շտեմարանում ենք գտել, այն մինչ այդ չէր ցուցադրվել, և ընդամենը մի քանի գիտնական էր տեղյակ դրա գոյության մասին։ Աստղալաբն ինձ համար դարձել է Հայաստանի և հեռավոր երկրների փոխկապակցման մարմնացում, քանի որ այդ առարկան, ըստ էության, այսօրվա ավիատոմսի կենդանի
Չինական վիշապը Կիլիկյան հայ արքեպիսկոպոսի հագուստի վրա՝ որպես միջմշակութային փոխազդեցության խորհրդանիշ
Արքեպիսկոպոս Հովհաննեսը (Յովհաննէս), Հեթում Ա արքայի (1226-1270թթ) եղբայրը, պատկերվել է Կիլիկյան մանրանկարչության մեջ՝ օծման տեսարանում (Մատենադարան MS 197, Ավետարան, Ակներ, Կիլիկիա, 1287 թ., պատվիրված Հովհաննես արքաեղբոր կողմից) իր՝ պատարագի ամբողջական հանդերձանքով։ Արքեպիսկոպոսը ներկայացված է ձեռնադրություն կատարելիս։ Արքեպիսկոպոսը ներկայացված է ձեռնադրություն կատարելիս։ Նրա՝ շքեղ զարդարված զգեստի վրա պատկերված է չինական վիշապը` ի նշան հայ-չինական ծաղկուն մշակութային փոխազդեցությունների այդ ժամանակաշրջանում: Վիշապի բաց երախի կողքին տերևանման առարկա է, որը հավանաբար բոցավառ մարգարիտ է ներկայացնում: Բարդ է ասել՝ արդյոք ամբողջ հանդերձը չինական մետաքսից է, թե՞ վիշապը պարզապես մի կտոր է՝ կարված դրա վրա: Այնուամենայնիվ, ակնհայտ է վիշապի



