d

Բլոգ

Արմինա Մանուկյանը վերջերս նվիրել է 19-րդ դարավերջի չին-կանտոնական (ներկայումս Գուանչժոու նահանգ)մանրանկարչության հավաքածու, ինչպես նաև արժեքավոր ձեռագիր `Հայաստանի Մեսրոպ Մաշտոցի անվան հինձեռագրերի ինստիտուտին, հարստացնելով հայկական թանգարանի չինական հավաքածուն:  

Հովսեփ Փուշմանը (1877-1966) հայազգի հայտնի և պահանջված ամերիկյան նկարիչ էր: Նրա գեղարվեստական ոճի ամենաառանձնահատուկ հատկանիշը հայեցողական և գեղագիտական նատյուրմորտ աշխատանքներն են, որոնք ներառում են արևելյան, հիմնականում չինական ճենապակյա սափորներ, անոթներ, ձեռագրեր, Բուդդայի արձաններ, չին դիցաբանական կերպարների, Թան դինաստիայի ոճին համապատասխան պարուհիների, ձիավորների, վանականների արձանիկներ՝ համատեղված արևմտյան արվեստի և հայ մշակույթի հետ առնչվող հնությունների հետ` բովանդակության տեսանկյունից լինելով բազմաշերտ:  

Հոլանդացի արվեստագետների այս փորագրանկարները ներկայացնում են հայ վաճառականների կերպարներ՝ իրենց ավանդական հանդերձանքով, որն այդ ժամանակահատվածում դարձել էր հայ խոջաների տարբերակիչ հատկանիշը օտարների՝ հատկապես չինացիների աչքերում:  Հայ վաճառականներն Արևելք-Արևմուտք առևտրում առանցքային դեր են ունեցել:

Հարյուրավոր հայեր 19 -րդ դարի վերջին մեկնեցին  արևելք` դեպի Չինաստան `հնարավորություններ որոնելով, խարսխվելով խոշոր քաղաքներում, ինչպես նաև Հարբինում, որը մեծ ճանաչում ձեռք բերեց Չինաստանի Արևելյան երկաթուղու կառուցմամբ: Սկզբում հայ երկաթուղային աշխատողները և վաճառականները կազմում էին Հարբինի համայնքի առանցքը: Նրանց թիվը փոքր էր `ոչ ավելի, քան մի քանի տասնյակ: Ավելի մեծ թվով հայեր էին ապրում Մանջուլիում (Մանչուլի), որը 20 -րդ դարի սկզբին ճանաչում ձեռք բերեց երկաթուղային նախագծերի շնորհիվ: Մանջուլիի հայ համայնքի խմբային լուսանկարը (մոտ 1919 թ.), որը պատկերում է շուրջ 150 տղամարդու, կնոջ և երեխայի` հայկական եռագույնով, վկայում է քաղաքի հայ համայնքի թվաքանակի մասին:  

Our contacts

WeChat ID: ChinArmArt2023

Email: [email protected]

Phone number: (+86) 17368731365

error: Content is protected !!