Հովսեփ Փուշմանի չինական նատյուրմորտները
Հովսեփ Փուշմանը (1877-1966) հայազգի հայտնի և պահանջված ամերիկյան նկարիչ էր:
Նրա գեղարվեստական ոճի ամենաառանձնահատուկ հատկանիշը հայեցողական և գեղագիտական նատյուրմորտ աշխատանքներն են, որոնք ներառում են արևելյան, հիմնականում չինական ճենապակյա սափորներ, անոթներ, ձեռագրեր, Բուդդայի արձաններ, չին դիցաբանական կերպարների, Թան դինաստիայի ոճին համապատասխան պարուհիների, ձիավորների, վանականների արձանիկներ՝ համատեղված արևմտյան արվեստի և հայ մշակույթի հետ առնչվող հնությունների հետ` բովանդակության տեսանկյունից լինելով բազմաշերտ: