Գանսուի թռչող ձին
Գանսուի թռչող ձին, որը նաև հայտնի է բրոնզե վազող ձի (銅奔馬) կամ թռչող ծիծեռնակի վրա քայլող ձի (馬踏飛燕) անուններով, 2-րդ դարում ստեղծված չինական բրոնզե քանդակ է։ Հայտնաբերվել է 1969 թվականին Գանսու նահանգի Վուվեյ քաղաքի մոտ, այժմ գտնվում է Գանսուի նահանգային թանգարանում։ Այս նշանավոր բրոնզե ձին դարձել է Չինաստանի խորհրդանիշը: Ի տարբերություն Պեգասի՝ արևմտյան թռչող ձիու, այս անթև չինական ձին նախատեսված է այլաբանորեն, այլ ոչ թե բառացի ընկալելու համար. այն ներկայացնում է իդեալական ձիու հավաքական կերպար, որը կարող է այնքան արագ վազել, որ թվում է, թե առաջ է անցնում քամուց: Քանդակը կատարելապես հավասարակշռված է միայն մեկ սմբակի վրա՝ ամբողջացնելով
Հայուհին՝ Սինգապուրի ազգային ծաղկի ստեղծող
Աշխեն Հովակիմյանը (Ագնես Ջոակիմ) սինգապուրահայ ականավոր այգեգործ էր: Նա համարվում է առաջին հիբրիդային խոլորձի և Սինգապուրի ազգային ծաղկի՝ Վանդա «Միսս Ջոակիմ»-ի ստեղծողը։ Աշխեն Հովակիմյանը ծնվել է 1854 թվականի ապրիլի 7-ին Սինգապուրում։ Նա հայ առևտրական Բազիլ Հոակիմի և Ուրելիա Հոակիմի ավագ դուստրն ու երկրորդ երեխան էր ընտանիքում։ Ագնեսը մոլի այգեպան էր, ինչպես և նրա մայրը: Բացի այգեգործությունից, նա նաև հայ եկեղեցու ակտիվ անդամ էր և հմուտ ասեղնագործուհի։ Ագնես Ջոակիմը մրցանակներ է շահել ամենամյա ծաղկագործների փառատոններում և հայտնի դարձել 1899 թվականի՝ ծաղիկների ամենամյա ցուցադրության ժամանակ ամենահազվագյուտ խոլորձի մրցանակին արժանանալով: Առաջին մրցանակը տրվել է հիբրիդին, որն անվանվել է նրա անունով՝ Վանդա «Միսս
Չինական 600-ամյա թղթադրամը
Չինական 600-ամյա թղթադրամը Այս թղթադրամը պահվում է Լոնդոնի Բրիտանական թանգարանում: Այն ավելի քան 600 տարեկան է, և առաջին անգամ թողարկվել է Չինաստանում Մին դինաստիայի օրոք` 1375 թվականին, պատրաստված է թթենու կեղևից: Թղթադրամի վրայի գրառումն ավարտվում է հավանական կեղծարարներին ուղղված խիստ նախազգուշացմամբ. «Կեղծարարությունը մահ է: Ինֆորմատորը կստանա 250 Թաել արծաթ և դրանից բացի հանցագործի ողջ ունեցվածքը»: -
Նանծինը ողջունում է «Անհայտ Պիկասոյին»
Նանծինի Beiqiu ժամանակակից արվեստի թանգարանը բացել է իր դռները «Հանճարից այն կողմ. Պիկասոյի կիրքն ու ստեղծագործությունը» լայնածավալ ցուցահանդեսի անցկացմամբ: Ցուցահանդեսին ներկայացված են 172 ընտրված ստեղծագործություններ ՝ 117 նկար, 46 խեցեղեն և 9 լուսանկար, որոնք բացահայտում են նկարչի անհատականությունը: Այս ցուցահանդեսը հանդիսատեսին ընձեռում է բացառիկ հնարավորություն `դիտելու, զգալու և ընկալելու արվեստագետին՝ նրա արվեստի աշխարհի առեղծվածները վերծանելու հեռանկարով: Այս ցուցադրությունը կարող է որոշ իմաստով ընկալվել՝ որպես Պիկասոյի կարիերայի սովորական դարձած դասակարգումից (խստորեն սահմանազատված ժամանակաշրջաններ, ինչպիսիք են Կապույտ շրջանը, Վարդագույն շրջանը և այլն) հեռացում: Փոխարենը, այն բաժանված է ինը միավորի կամ բաժնի՝ բացահայտելով վարպետի բնավորության տարբեր կողմերը և արվեստի ու ստեղծարարության վերաբերյալ նրա տեսլականի առանձնահատկությունները:
Նանծինի թանգարանում պահվող հին դռան շրջանակը
Այս կամարակապ դռան շրջանակը կազմված է Նանծինի կայսերական վառարանների պեղումներից հայտնաբերված բաղադրիչներից: Այն ստեղծվել է Մին դինաստիայի (1368-1644 թթ.) Չենզզու կայսեր պատվերով (հայտնի է որպես Կայսր Յոնգլի, իշխել է 1403-1424 թթ.): Դռան շրջանակը Նանծինի թանգարանի մշտական հավաքածուի գոհարն է:



