d

Բլոգ

Հռիփսիմե Լևոնի Սիմոնյանը ( 1916, Կարս- 1998, Երևան) հայ քանդակագործ-խեցեգործ, ՀԽՍՀ ժողովրդական նկարչուհի է (1974)։ Հռիփսիմե Սիմոնյանը ծնվել է Կարսում։ Հայոց ցեղասպանությունից մազապուրծ նրա ընտանիքը 1918 թվականին վերջնականապես հաստատվել է Թբիլիսիում, որտեղ Հռիփսիմեն ավարտել է դպրոցը, իսկ 1945 թվականին՝ Թբիլիսիի գեղարվեստի ակադեմիայի քանդակագործության ֆակուլտետի խեցեգործության բաժինը։ 1956 թվականից եղել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի խեցեգործության բաժնի վարիչ (1977 թվականից՝ պրոֆեսոր)։ 1945 թվականին Հայաստանի նկարիչների միությանը կից կազմակերպել է կիրառական արվեստի բաժին և ղեկավարել մինչև 1975 թվականը։ Երևանի հախճապակու գործարանի մասսայական արտադրության համար ստեղծել է մանրաքանդակների շարք («Հայկական պարեր», 1946), ամանեղենի հավաքածուներ։ 1960 թվականից աշխատել է հրակավով։

“Armenian- Chinese partnership centre” ՀԿ-Ն տեղեկացնում է, որ Չինաստանի Հուբեյ նահանգի վարչական կենտրոն Ուհան քաղաքում 2021թ. դեկտեմբերի 24-ից մինչև 2022 թ. փետրվարի 26-ը կցուցադրվեն հայ ժամանակակից կերպարվեստը ներկայացնող նկարիչների ստեղծագործությունները։ "Արևի արմատներ" խորագիրը կրող ցուցահանդեսը ընթանում է "Word Pavilion Wuhan" բիզնեսի և մշակույթի միջազգային կենտրոնում։

Դեկտեմբերի 14-16-ն առցանց ձևաչափով անցկացվել է «Ալեքսանդր Սպենդիարյան 150» խորագրով միջազգային գիտական նստաշրջան՝ նվիրված հայ մեծանուն կոմպոզիտորի հոբելյանին: Նստաշրջանը կազմակերպել էին ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտը, Սպենդիարյանի տուն-թանգարանը և Հայաստանի կոմպոզիտորների միությունը: Միջազգային գիտական նստաշրջանի աշխատանքներում ընդգրկված էին 40 մասնակիցներ ՀՀ-ից (Երևան, Գյումրի, Էջմիածին), ԱՀ-ից (Ստեփանակերտ), ՌԴ-ից (Մոսկվա, Սանկտ-Պետերբուրգ, Կազան, Յակուտսկ), Լատվիայից, Շվեդիայից և Նիդերլանդներից: Ներկայացվել են զեկույցներ՝ նվիրված Սպենդիարյանի կյանքի ուղուն, ստեղծագործության տարբեր ոլորտներին, ժանրերին և ոճական առանձնահատկություններին թե՛ անցյալի, թե՛ 21-րդ դարի դիտանկյունից, դիրիժորական գործունեությանը, իր ժամանակի մշակութային գործիչների հետ առնչություններին, կերպարվեստում և քանդակագործության մեջ նրա կերպարին, ինչպես նաև կոմպոզիտորի տուն-թանգարանին, որն իր ուրույն տեղն ունի Հայաստանի երաժշտական թանգարանների

ChinArmArt Որտե՞ղ և ե՞րբ ստեղծվեց «Tatev Couture»-ը: Tatev Khachaturyan Որպես բրենդ «Tatev Couture»-ը պաշտոնապես գրանցվել է 2017 թվականին։ Այնուամենայնիվ, հագուստի դիզայնով զբաղվում եմ ավելի վաղ՝ 2007 թվականից, նաև մասնակցել եմ «Prêt-à-porter Yerevan 2008»-ին։ ChinArmArt Որքա՞ն ժամանակ է, ինչ Չինաստանում եք, և արդյո՞ք գտել եք ձեր ապրանքանիշին համապատասխան շուկա այս երկրում: Tatev Khachaturyan Չինաստանում եմ գրեթե 12 տարի: Այնուհանդերձ, պետք է խոստովանեմ, որ իմ ապրանքանիշի համար համապատասխան շուկա գտնելը դժվար է, քանի որ չինական շուկան ավելի նախատեսված է արագ նորաձևության համար, մինչդեռ իմ դիզայնն ավելի հարմար է երեկոյան հագուստի համար: ChinArmArt Դուք ոգեշնչվո՞ւմ եք հայկական մշակույթից: Եթե ​​այո, ապա ի՞նչ մեթոդներ ու միջոցներ ունեք՝ ձեր հավաքածուներում

2021թ. դեկտեմբերի 3-4-ը Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանում կայացավ «Չինաստան-Եվրասիա» միջազգային գիտաժողովը։Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այն կազմակերպել է «Չինաստան-Եվրասիա» քաղաքական և ռազմավարական հետազոտությունների խորհուրդ» հիմնադրամի և Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանը: Գիտաժողովի անցկացմանն աջակցում է Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանությունը։«Չինաստան-Եվրասիա» գիտաժողովի կազմկոմիտեի հիմնադիր ղեկավար, քաղաքական գիտությունների թեկնածու Մհեր Սահակյանը նշեց, որ գիտաժողովի հիմնական նպատակն է դառնալ Չինաստանի և Եվրասիական երկրների հարաբերությունների վերաբերյալ տարվող գիտական քննարկումների միջազգային հարթակ։ Այն լավ առիթ է, որ հայ և արտասահմանցի գիտնականները միմյանց հետ փոխանակեն հետազոտություններ, համեմատեն տարբեր երկրներում կիրառվող մեթոդաբանությունները և նպաստեն միջդիսցիպլինար երկխոսությանը: «Որպես լավ բարեկամ և գործընկեր՝ Չինաստանը հաստատակամորեն աջակցում է հայ ժողովրդի ընտրած զարգացման ուղին և

Our contacts

WeChat ID: ChinArmArt2023

Email: [email protected]

Phone number: (+86) 17368731365

error: Content is protected !!