d

Սպենդիարյանի 150-ամյակին նվիրված միջազգային գիտական նստաշրջանի մասնակիցների թիվն աննախադեպ էր

Սպենդիարյանի 150-ամյակին նվիրված միջազգային գիտական նստաշրջանի մասնակիցների թիվն աննախադեպ էր

Դեկտեմբերի 14-16-ն առցանց ձևաչափով անցկացվել է «Ալեքսանդր Սպենդիարյան 150» խորագրով միջազգային գիտական նստաշրջան՝ նվիրված հայ մեծանուն կոմպոզիտորի հոբելյանին: Նստաշրջանը կազմակերպել էին ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտը, Սպենդիարյանի տուն-թանգարանը և Հայաստանի կոմպոզիտորների միությունը: Միջազգային գիտական նստաշրջանի աշխատանքներում ընդգրկված էին 40 մասնակիցներ ՀՀ-ից (Երևան, Գյումրի, Էջմիածին), ԱՀ-ից (Ստեփանակերտ), ՌԴ-ից (Մոսկվա, Սանկտ-Պետերբուրգ, Կազան, Յակուտսկ), Լատվիայից, Շվեդիայից և Նիդերլանդներից:
Ներկայացվել են զեկույցներ՝ նվիրված Սպենդիարյանի կյանքի ուղուն, ստեղծագործության տարբեր ոլորտներին, ժանրերին և ոճական առանձնահատկություններին թե՛ անցյալի, թե՛ 21-րդ դարի դիտանկյունից, դիրիժորական գործունեությանը, իր ժամանակի մշակութային գործիչների հետ առնչություններին, կերպարվեստում և քանդակագործության մեջ նրա կերպարին, ինչպես նաև կոմպոզիտորի տուն-թանգարանին, որն իր ուրույն տեղն ունի Հայաստանի երաժշտական թանգարանների շարքում:
Նշենք, որ ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի գիտական խորհրդի որոշմամբ և ՀՀ ԳԱԱ հայագիտական ուսումնասիրությունները ֆինանսավորող համահայկական հիմնադրամի աջակցությամբ 2022 թվականի սկզբին կհրատարակվեն գիտական նստաշրջանի արդյունքները, որոնք կարտացոլեն միջազգային սպենդիարյանագիտության արդի վիճակը և կարևոր ներդրում կդառնան ակադեմիական սպենդիարյանագիտության մեջ:

Our contacts

WeChat ID: ChinArmArt2023

Email: [email protected]

Phone number: (+86) 17368731365