Սպենդիարյանի 150-ամյակին նվիրված միջազգային գիտական նստաշրջանի մասնակիցների թիվն աննախադեպ էր
Դեկտեմբերի 14-16-ն առցանց ձևաչափով անցկացվել է «Ալեքսանդր Սպենդիարյան 150» խորագրով միջազգային գիտական նստաշրջան՝ նվիրված հայ մեծանուն կոմպոզիտորի հոբելյանին: Նստաշրջանը կազմակերպել էին ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտը, Սպենդիարյանի տուն-թանգարանը և Հայաստանի կոմպոզիտորների միությունը: Միջազգային գիտական նստաշրջանի աշխատանքներում ընդգրկված էին 40 մասնակիցներ ՀՀ-ից