Խաչիկ Պողոս Աստվածատրյան. Հոնկոնգի նշանավոր հայը
by Arevik MargaryanԽաչիկ Պողոս Աստվածատրյանը՝ նույն ինքը Փոլ Չաթերը, Հոնկոնգի հայտնի հայ մուլտիմիլիոնատեր, բարերար, բանկիր, հաշտարար դատարանի դատավոր, գործադիր և օրենսդիր խորհուրդների անդամ, բազմաթիվ ընկերությունների սեփականատեր, Հոնկոնգի գեներալ-նահանգապետի առաջին խորհրդականն է եղել։ 20-րդ դարասկզբի Հոնկոնգի ամենաերևելի հայ Խաչիկ Պողոս Աստվածատրյանը ծնվել է 1846 թվականին Կալկաթայում՝ բազմազավակ հայի ընտանիքում։ Չաթերը մանուկ հասակում մկրտվել է Կալկաթայի հայկական Սբ․Նազարեթ եկեղեցում։ Հայրը՝ Չաթեր Պողոս Չաթերը ռեգիստրի աշխատակից էր, մայրը՝ Միրիամը տնային տնտեսուհի էր։ Չաթերն ու Միրիամը ունեցել են 13 երեխա։ Թվում էր, թե կյանքը հանգիստ հունով էր ընթանում, սակայն 7 տարեկան հասակում Խաչիկը կորցնում է հորը, իսկ երկու տարի անց մահանում է նաև մայրը։
Պեկինում տեղի կունենա չինական առաջին հայագիտական գիտաժողովը
Սեպտեմբերի 22-ից 24-ը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության մայրաքաղաքում տեղի կունենա հայագիտական առաջին չինական գիտաժողովը։ Այս միջոցառումը նշանակալից քայլ է Չինաստանի և Հայաստանի միջև գիտության և մշակույթի ոլորտներում կապերի ամրապնդման ուղղությամբ։ Գիտաժողովին կմասնակցեն չինացի անվանի ակադեմիկոսներ, գիտնականներ, պրոֆեսորներ, տարբեր բուհերի ներկայացուցիչներ, ինչպես նաև Չինաստանում բնակվող և Հայաստանի Հանրապետությունից հրավիրված հայ ակադեմիկոսներ: Մասնակիցները կկիսվեն իրենց գիտելիքներով և փորձով տարբեր թեմաների շուրջ, որոնք առնչվում են պատմությանը, միջազգային հարաբերություններին, հնագիտությանը, ազգագրությանը, ճարտարապետության պատմությանը, արվեստի պատմությանը և չին-հայկական հաղորդակցությանը Մետաքսի ճանապարհի միջոցով:
Հայ երեխաների աշխատանքները ցուցադրվել են Շանհայում՝ Մանկական ստեղծագործական արվեստի 8-րդ միջազգային ցուցահանդեսում
Հուլիսի 18-ին Շանհայի արվեստի հավաքածուի թանգարանում տեղի ունեցավ Մանկական ստեղծագործական արվեստի 8-րդ միջազգային ցուցահանդեսի բացման արարողությունը: Այս միջոցառումը համախմբել էր թանգարանագետների, արվեստի պատմաբանների, արվեստասերների, դիվանագետների, ինչպես նաև մեծահասակների և երեխաների։ Թանգարանի սրահները զարդարում էին 24 տարբեր երկրների երեխաների կողմից ստեղծված գունեղ ու նորարարական արվեստի գործերը։ «Հայ-չինական գործընկերության կենտրոն» ՀԿ (ACPC) հնարավորություն էր տվել չորս հայ երիտասարդ արվեստագետների՝ Նանե Մովսիսյանին, Կարինե Բաղդասարյանին, Սոֆի Պողոսյանին և Արեգ Լիին նույնպեսմասնակցել այս կարևոր ցուցահանդեսին:
«Հայացք Արարատից» ցուցահանդեսը Չինաստանում
Ս/թ մայիսի 18-ին, Թանգարանների միջազգային օրը, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Ֆուցզյան նահանգի Ֆուցզյան թանգարանում կբացվի «Հայացք Արարատից» ցուցահանդեսը: Ցուցահանդեսը կազմակերպվել է «Երևան քաղաքի պատմության թանգարան» ՀՈԱԿ-ի, «Հայ-չինական գործընկերության կենտրոն» ՀԿ-ի և Ֆուցզյան թանգարանի միջև կնքված հուշագրի շրջանակում: Կներկայացվեն Երևանի պատմության թանգարանի հավաքածուից հայկական տարազի, գորգերի և ասեղնագործ առարկաների բացառիկ նմուշներ, ինչպես նաև լուսանկարների և 1990-ական թթ. արված ավանդական տարազի կրկնօրինակներ: Ցուցահանդեսը գործելու է երկու ամիս՝ մայիսի 18-ից հուլիսի 18-ը այցելուները հնարավորություն կունենան ծանոթանալու հայկական մշակույթի եզակի նմուշներին:
Կարինի հայկական տարազը վերջերս ներկայացվել է Չինաստանում
Լիլիթ Անտինյանը Կարինի/Էրզրումի (հետագայում կրել են Ախալցխայի հայուհիները) հայկական տարազով վերջերս ներկայացել է Չինաստանում՝ Պեկինի միջազգային երկլեզու ակադեմիայում անցկացված մշակութային փառատոնին։Կարինի կամ Էրզրումի կնոջ ավանդական հագուստ,որը բաղկացած է մուգ կապույտ թավշե զգեստից,մուգ կարմիր թավշե ասեղնագործ գոգնոցից,գլխազարդից և քողից։ Գոգնոցի ստորին երկու անկյուններում հայկական ոսկեթել ասեղնագործության նմանակում է։ Նշաձև զարդանախշերը խորհրդանշում են պտղաբերություն։ Գլխազարդը լրացված է կոպեկներով և ձեռագործ ասեղնագործությամբ ու ուլունքագործությամբ։