d

Կարինի հայկական տարազը վերջերս ներկայացվել է Չինաստանում

Կարինի հայկական տարազը վերջերս ներկայացվել է Չինաստանում

Լիլիթ Անտինյանը Կարինի/Էրզրումի (հետագայում կրել են Ախալցխայի հայուհիները) հայկական տարազով վերջերս ներկայացել է Չինաստանում՝ Պեկինի միջազգային երկլեզու ակադեմիայում անցկացված մշակութային փառատոնին։
Կարինի կամ Էրզրումի կնոջ ավանդական հագուստ,որը բաղկացած է մուգ կապույտ թավշե զգեստից,մուգ կարմիր թավշե ասեղնագործ գոգնոցից,գլխազարդից և քողից։
Գոգնոցի ստորին երկու անկյուններում հայկական ոսկեթել ասեղնագործության նմանակում է։
Նշաձև զարդանախշերը խորհրդանշում են պտղաբերություն։
Գլխազարդը լրացված է կոպեկներով և ձեռագործ ասեղնագործությամբ ու ուլունքագործությամբ։

Our contacts

WeChat ID: ChinArmArt2023

Email: [email protected]

Phone number: (+86) 17368731365