
«Հայացք Արարատից» ցուցահանդեսը Չինաստանում
Ս/թ մայիսի 18-ին, Թանգարանների միջազգային օրը, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Ֆուցզյան նահանգի Ֆուցզյան թանգարանում կբացվի «Հայացք Արարատից» ցուցահանդեսը:
Ցուցահանդեսը կազմակերպվել է «Երևան քաղաքի պատմության թանգարան» ՀՈԱԿ-ի, «Հայ-չինական գործընկերության կենտրոն» ՀԿ-ի և Ֆուցզյան թանգարանի միջև կնքված հուշագրի շրջանակում:
Կներկայացվեն Երևանի պատմության թանգարանի հավաքածուից հայկական տարազի, գորգերի և ասեղնագործ առարկաների բացառիկ նմուշներ, ինչպես նաև լուսանկարների և 1990-ական թթ. արված ավանդական տարազի կրկնօրինակներ: Ցուցահանդեսը գործելու է երկու ամիս՝ մայիսի 18-ից հուլիսի 18-ը այցելուները հնարավորություն կունենան ծանոթանալու հայկական մշակույթի եզակի նմուշներին: