d

Բլոգ

Աննա Րաֆֆին /1850-1920 ?? թթ․/ և որդիները` Արամը և Արշակը, Լոնդոնում հայկական համայնքի ակտիվ մասնակիցներն էին, կազմակերպում էին բազմաթիվ հանդիպումներ, դասախոսություններ, Րաֆֆու անտիպ գրականության հրատարակում և այլն, հետաքրքիր կենսագրություններ ունեն։ Եվ այսպես, այս գեղեցիկ կինը ՝ Աննա Րաֆֆին է, Պարսկահայքի Սալմաստ քաղաքի տարազով։ Սալմաստի կնոջ տարազը բաղկացած է հետևյալ մասերից։ 1․ Գլխաշոր, դաջազարդ ծաղիկներով, մոմուկ կտորից։ 2․Գլխանոցը՝ ուլունքաշար և մետաղադրամներով զարդարված է, շղթայաձև շրջանակում է դեմքը; գլխարկի ձևը չի երևում՝ ծածկված է գլխաշորով։ 3․ Սրտանոց-կրծկալ-դնչկալ, որն յուրահատուկ ձև ունի, ծածկում է պարանոցը, բերանը և սուր անկյունով հասնում քթին։ Ասեղնագործված է վերադիր կտրտովի կարով /Քիլիսի կար/։ 4․Վզնոցը կազմված

Չինական ճենապակին, որը համարվել է «ոչինչ չարժեցող», քանի որ ճաքեր է ունեցել, վաճառվել է ավելի քան 55,000 ֆունտ ստերլինգով:Կապույտ-սպիտակ հնաոճ իրը նկատել է աճուրդավար Չարլզ Հենսոնը սեփականատիրոջ տուն այցելության ժամանակ այն բանից հետո, երբ նրան կանչել են այնտեղ՝ գնահատելու այլ առարկաներ:Այն դրված է եղել պահարանի վերևում: 89-ամյա կինը նույնիսկ չի փորձել հարցնել դրա մասին, քանի որ համոզված էր, որ այն արժեք չունի:

Լարախաղը բարակ մետաղալարով կամ պարանով քայլելու հմտություն է: Այն ավանդույթ է ձևավորել տարբեր երկրներում և սովորաբար զուգահեռվում է կրկեսի հետ: Լարախաղացները կրում էին իրենց պատկանող երկրի և էթնիկ խմբի ավանդական տարազները։ Նրանց կատարումների զգալի մասն էին կազմում ժողովրդական երաժշտությունն ու պարերը։ Նրանցից ոմանք իրենց ներկայացումներում օգտագործել են ձեռնասայլակներ՝ ուղևորներով, սանդուղքներով և կենդանիներով։ Ստորև ներկայացված պատկերները վերաբերում են հայկական և չինական ժողովրդական ներկայացումներին և տարբեր արվեստի գործերին՝ կապված լարախաղացության և դրա խորհրդաբանության հետ:

Սունը գնդաձև, փողային ֆլեյտա է։ Այն Չինաստանի ամենահին երաժշտական գործիքներից մեկն է և օգտագործվում է մոտ յոթ հազար տարի: Սունը սկզբում պատրաստվում էր թխած կավից կամ ոսկորից, իսկ ավելի ուշ՝ կավից կամ կերամիկայից։ 19-րդ դարի այս ձվաձև սունը մոտ մեկ օկտավա նոտա է նվագում: Այն այսօր էլ օգտագործվում է Թայվանի կոնֆուցիական ծեսերում և չինական ավանդական երաժշտության սիրահարների կողմից:

«Մշո ճառընտիր» կամ «Տօնական»՝ հայերեն ամենամեծ մագաղաթյա ձեռագիրը, գրվել և ծաղկվել է 1200 - 1202-ին, Երզնկայի Ավագ վանքում՝ Բաբերդի տանուտեր Աստվածատուրի պատվերով. գրիչ՝ Վարդան Կարնեցի, ծաղկող՝ Ստեփանոս։ Ձեռագիրն այժմ ունի 601 մագաղաթյա թերթ (55, 3X70, 5 սմ), յուրաքանչյուրը պատրաստված է մի երնջի կամ արջառի կաշվից։ Բաժանված է երկու մասի, կազմ չունի, քաշը՝ 28 կգ է։ «Մշո ճառընտիրը» 1202 թվականին հափշտակվում է Բաբերդի այլազգի դատավորի կողմից, 2 տարի թաքցնելուց հետո Խլաթում, 1204 թվականին վաճառում է Մշո Առաքելոց վանքին՝ 4000 արծաթե դրամով, որը հավաքվել էր շրջակայքի բնակիչների և վանքի միաբանների միջոցներով։ Մինչև 1915 թվականը ձեռագիրը գտնվում էր այդտեղ, Մեծ եղեռնի օրերին ձեռագրի երկու

Our contacts

WeChat ID: ChinArmArt2023

Email: [email protected]

Phone number: (+86) 17368731365

error: Content is protected !!