d

Ուրմիայի շրջանի հայկական ավանդական հագուստ

Ուրմիայի շրջանի հայկական ավանդական հագուստ

Աննա Րաֆֆին /1850-1920 ?? թթ․/ և որդիները` Արամը և Արշակը, Լոնդոնում հայկական համայնքի ակտիվ մասնակիցներն էին, կազմակերպում էին բազմաթիվ հանդիպումներ, դասախոսություններ, Րաֆֆու անտիպ գրականության հրատարակում և այլն, հետաքրքիր կենսագրություններ ունեն։ Եվ այսպես, այս գեղեցիկ կինը ՝ Աննա Րաֆֆին է, Պարսկահայքի Սալմաստ քաղաքի տարազով։ Սալմաստի կնոջ տարազը բաղկացած է հետևյալ մասերից։


1․ Գլխաշոր, դաջազարդ ծաղիկներով, մոմուկ կտորից։ 2․Գլխանոցը՝ ուլունքաշար և մետաղադրամներով զարդարված է, շղթայաձև շրջանակում է դեմքը; գլխարկի ձևը չի երևում՝ ծածկված է գլխաշորով։ 3․ Սրտանոց-կրծկալ-դնչկալ, որն յուրահատուկ ձև ունի, ծածկում է պարանոցը, բերանը և սուր անկյունով հասնում քթին։ Ասեղնագործված է վերադիր կտրտովի կարով /Քիլիսի կար/։ 4․Վզնոցը կազմված է մի քանի շարք /3?/ ուլունքներից և շղթաներից։ Կախված է նաև փոքրիկ տոպրակ ու շեղանկյունաձև ասղաման; 5․ Երևում են սպիտակ շապիկի ասեղնագործ թևքերը; 6․ Վերնազգեստը կարված է նախշազարդ կտորից, գոտկատեղից լայնանում է, կրծքի բացվածքը չի հասնում գոտկատեղին և զարդարված է նեղ կտորի ժապավենով, որի եզրը ասեղնագործված է կամ քուղ է կարված; թևքերը /թեզանիքները/ զարդարված են հավելյալ մասերով, որոնք ասեղնագործված են սուզանի կարատեսակով, բուսական նախշերով և դեպի ներքև սրածայր են։

Our contacts

WeChat ID: ChinArmArt2023

Email: [email protected]

Phone number: (+86) 17368731365