d

Հայերեն ամենամեծ մագաղաթյա ձեռագիրը

Հայերեն ամենամեծ մագաղաթյա ձեռագիրը

«Մշո ճառընտիր» կամ «Տօնական»՝ հայերեն ամենամեծ մագաղաթյա ձեռագիրը, գրվել և ծաղկվել է 1200 – 1202-ին, Երզնկայի Ավագ վանքում՝ Բաբերդի տանուտեր Աստվածատուրի պատվերով. գրիչ՝ Վարդան Կարնեցի, ծաղկող՝ Ստեփանոս։

Ձեռագիրն այժմ ունի 601 մագաղաթյա թերթ (55, 3X70, 5 սմ), յուրաքանչյուրը պատրաստված է մի երնջի կամ արջառի կաշվից։ Բաժանված է երկու մասի, կազմ չունի, քաշը՝ 28 կգ է։

«Մշո ճառընտիրը» 1202 թվականին հափշտակվում է Բաբերդի այլազգի դատավորի կողմից, 2 տարի թաքցնելուց հետո Խլաթում, 1204 թվականին վաճառում է Մշո Առաքելոց վանքին՝ 4000 արծաթե դրամով, որը հավաքվել էր շրջակայքի բնակիչների և վանքի միաբանների միջոցներով։ Մինչև 1915 թվականը ձեռագիրը գտնվում էր այդտեղ, Մեծ եղեռնի օրերին ձեռագրի երկու մասերը տարբեր ուղիներով հասել են Թիֆլիսի Հայոց ազգագրական ընկերություն, ապա՝ Երևան։
Այժմ պահվում է Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում։

Our contacts

WeChat ID: ChinArmArt2023

Email: [email protected]

Phone number: (+86) 17368731365