Նանծինը ողջունում է «Անհայտ Պիկասոյին»
Նանծինի Beiqiu ժամանակակից արվեստի թանգարանը բացել է իր դռները «Հանճարից այն կողմ. Պիկասոյի կիրքն ու ստեղծագործությունը» լայնածավալ ցուցահանդեսի անցկացմամբ:
Ցուցահանդեսին ներկայացված են 172 ընտրված ստեղծագործություններ ՝ 117 նկար, 46 խեցեղեն և 9 լուսանկար, որոնք բացահայտում են նկարչի անհատականությունը: Այս ցուցահանդեսը հանդիսատեսին ընձեռում է բացառիկ հնարավորություն `դիտելու, զգալու և ընկալելու արվեստագետին՝ նրա արվեստի աշխարհի առեղծվածները վերծանելու հեռանկարով:
Այս ցուցադրությունը կարող է որոշ իմաստով ընկալվել՝ որպես Պիկասոյի կարիերայի սովորական դարձած դասակարգումից (խստորեն սահմանազատված ժամանակաշրջաններ, ինչպիսիք են Կապույտ շրջանը, Վարդագույն շրջանը և այլն) հեռացում: Փոխարենը, այն բաժանված է ինը միավորի կամ բաժնի՝ բացահայտելով վարպետի բնավորության տարբեր կողմերը և արվեստի ու ստեղծարարության վերաբերյալ նրա տեսլականի առանձնահատկությունները: Միևնույն ժամանակ ցուցասրահները երևան են հանում նրա ինքնության հակասական և իրարամերժ հատվածները ՝ որպես անձ, որպես հայտնի դեմք և որպես նկարիչ: Ցուցահանդեսում ընդգծված են Պիկասոյի դեկորատիվ խեցեղեն անոթները և ափսեները, ինչպես նաև վարպետի քիչ հայտնի գործերը, որոնք բնութագրվում են գծային հորինվածքների պարզությամբ և գերակշռությամբ, գրաֆիկայի և խեցեգործության տարբեր տեխնիկաների ոլորտում փորձարարությամբ: