d

Հայուհին՝ Սինգապուրի ազգային ծաղկի ստեղծող

Հայուհին՝ Սինգապուրի ազգային ծաղկի ստեղծող

Աշխեն Հովակիմյանը (Ագնես Ջոակիմ) սինգապուրահայ ականավոր այգեգործ էր: Նա համարվում է առաջին հիբրիդային խոլորձի և Սինգապուրի ազգային ծաղկի՝ Վանդա «Միսս Ջոակիմ»-ի ստեղծողը։

Աշխեն Հովակիմյանը ծնվել է 1854 թվականի ապրիլի 7-ին Սինգապուրում։ Նա հայ առևտրական Բազիլ Հոակիմի և Ուրելիա Հոակիմի ավագ դուստրն ու երկրորդ երեխան էր ընտանիքում։ Ագնեսը մոլի այգեպան էր, ինչպես և նրա մայրը: Բացի այգեգործությունից, նա նաև հայ եկեղեցու ակտիվ անդամ էր և հմուտ ասեղնագործուհի։
Ագնես Ջոակիմը մրցանակներ է շահել ամենամյա ծաղկագործների փառատոններում և հայտնի դարձել 1899 թվականի՝ ծաղիկների ամենամյա ցուցադրության ժամանակ ամենահազվագյուտ խոլորձի մրցանակին արժանանալով: Առաջին մրցանակը տրվել է հիբրիդին, որն անվանվել է նրա անունով՝ Վանդա «Միսս Ջոակիմ», սակայն մահացել է մրցանակը ստանալուց երեք ամիս անց` քաղցկեղի հետևանքով:

Our contacts

WeChat ID: ChinArmArt2023

Email: [email protected]

Phone number: (+86) 17368731365