Գանսուի թռչող ձին
Գանսուի թռչող ձին, որը նաև հայտնի է բրոնզե վազող ձի (銅奔馬) կամ թռչող ծիծեռնակի վրա քայլող ձի (馬踏飛燕) անուններով, 2-րդ դարում ստեղծված չինական բրոնզե քանդակ է։ Հայտնաբերվել է 1969 թվականին Գանսու նահանգի Վուվեյ քաղաքի մոտ, այժմ գտնվում է Գանսուի նահանգային թանգարանում։
Այս նշանավոր բրոնզե ձին դարձել է Չինաստանի խորհրդանիշը: Ի տարբերություն Պեգասի՝ արևմտյան թռչող ձիու, այս անթև չինական ձին նախատեսված է այլաբանորեն, այլ ոչ թե բառացի ընկալելու համար. այն ներկայացնում է իդեալական ձիու հավաքական կերպար, որը կարող է այնքան արագ վազել, որ թվում է, թե առաջ է անցնում քամուց:
Քանդակը կատարելապես հավասարակշռված է միայն մեկ սմբակի վրա՝ ամբողջացնելով թռիչքի պատրանքը: