Հին չինական ծիսական առարկա` առեղծվածային գործառույթով
Ցոնգը (չինարեն՝ 琮;) հին չինական նեֆրիտե գլանակաձև իր է։ Այն ուղիղ խողովակ է՝ շրջանաձև հորատանցքով և քառակուսի արտաքին հատվածով՝ քիչ թե շատ ուռուցիկ կողմերով։ Արտաքին երեսները զարդարված են դիմակ հիշեցնող դեմքերով։
Թեև այն ընդհանուր առմամբ համարվում է ծիսական առարկա, ցոնգի սկզբնական գործառույթն ու նշանակությունն անհայտ են: Ավելի ուշ հիշատակությոններում խոսվում է դրա՝ երկիրը խորհրդանշելու մասին. արտաքին քառակուսին ըստ ամենայնի ներկայացնում է երկիրը, իսկ շրջանագիծը՝ երկինքը: