«Սինոփսիս»-ի նախագահ դոկտոր Չի-Ֆուն Չանը այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
«Սինոփսիս» ընկերության նախագահ և գլխավոր գործադիր համատնօրեն դոկտոր Չի-Ֆուն Չանը նոյեմբերի 19-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր:
Պարոն Չի-Ֆուն Չանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողի անմար կրակի մոտ մեկ րոպե լռությամբ հարգեց Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակը:
Պարոն Չի-Ֆուն Չանը սերում է Չինաստանից՝ Թայվանից:
Նրա ծնողները մինչ այժմ ապրում են Հոնկոնգում: