d

Չինական վիշապը Կիլիկյան հայ արքեպիսկոպոսի հագուստի վրա՝ որպես միջմշակութային փոխազդեցության խորհրդանիշ

Չինական վիշապը Կիլիկյան հայ արքեպիսկոպոսի հագուստի վրա՝ որպես միջմշակութային փոխազդեցության խորհրդանիշ

Արքեպիսկոպոս Հովհաննեսը (Յովհաննէս), Հեթում Ա արքայի (1226-1270թթ) եղբայրը, պատկերվել է Կիլիկյան մանրանկարչության մեջ՝ օծման տեսարանում (Մատենադարան MS 197, Ավետարան, Ակներ, Կիլիկիա, 1287 թ., պատվիրված Հովհաննես արքաեղբոր կողմից) իր՝ պատարագի ամբողջական հանդերձանքով։ Արքեպիսկոպոսը ներկայացված է ձեռնադրություն կատարելիս։

Արքեպիսկոպոսը ներկայացված է ձեռնադրություն կատարելիս։ Նրա՝ շքեղ զարդարված զգեստի վրա պատկերված է չինական վիշապը` ի նշան հայ-չինական ծաղկուն մշակութային փոխազդեցությունների այդ ժամանակաշրջանում: Վիշապի բաց երախի կողքին տերևանման առարկա է, որը հավանաբար բոցավառ մարգարիտ է ներկայացնում:

Բարդ է ասել՝ արդյոք ամբողջ հանդերձը չինական մետաքսից է, թե՞ վիշապը պարզապես մի կտոր է՝ կարված դրա վրա:

Այնուամենայնիվ, ակնհայտ է վիշապի նմանությունը ժամանակի չինական մետաքսներին և դրանց նախշերին:

Չինական վիշապը Կիլիկյան հայ արքեպիսկոպոսի հագուստի վրա՝ որպես միջմշակութային փոխազդեցության խորհրդանիշ

Our contacts

WeChat ID: ChinArmArt2023

Email: [email protected]

Phone number: (+86) 17368731365