d

Օրորոցի դերն արտացոլող հայկական մանրանկարը

Օրորոցի դերն արտացոլող հայկական մանրանկարը

Գրիգոր Սուքիասյանցի կողմից 1332 թվականին Ղրիմում ստեղծված և նկարազարդված հայկական
ձեռագրերից մեկում՝ (Մատենադարան N7664) Ծննդյան տեսարանում, մանուկ Հիսուսը պատկերված չէ ո՛չ
մսուրում, ո՛չ աղյուսաշեն կառույցի վրա, ո՛չ նույնիսկ պառկած դիրքով՝ ոճավորված զարդանախշի մակերեսին.
մանրանկարիչը Քրիստոսին ներկայացրել է օրորոցի մեջ ՝ մոր կողքին՝ առավել ընդգծելով մայր-մանուկ
կապը: Այս պատկերագրական մոտեցումը վկայում է հայ ազգային ընկալումների և ընտանեկան
հարաբերությունների ավանդական հայեցակարգի մասին:

 

Ըստ հայ ականավոր լեզվաբան Հրաչյա Աճառյանի՝ «օրորոցը» ծագել է «օրոր» բառից ՝ (մեղմ դանդաղ երգ,
կարելի է բնորոշել որպես «օրորոցային» երեխային քնեցնելու համար), նկարագրվում է որպես «նորածին
երեխային օրորելով քնեցնելու համար նախատեսված առարկա»:
Հայ ավանդական օրորոցների համար հիմնական նյութը տեղական փայտն էր, մեզ հասած որոշ նմուշներ
փորագրված են խորհրդանշական ծաղկային և երկրաչափական նախշերով (հիշեցնում են ասեղնագործ
գոգնոցների և արծաթյա աքսեսուարների նախշերը), որոնց շարքում առանձնանում են Կենաց ծառը, և չար
աչքից պաշտպանող գործառույթ կրող մոտիվները:

 

Ամբողջական հոդվածը կարդացեք https://blogandradardz.wordpress.com/2020/08/29/armenian-miniature-reflecting-the-
role-of-the-cradles/

 

Our contacts

WeChat ID: ChinArmArt2023

Email: [email protected]

Phone number: (+86) 17368731365