
Հայաստանում հայտնաբերված չինական Մին գավաթը
Այս բրոնզե գավաթը հայտնաբերվել է ՀՀ Գյումրի քաղաքի մոտակայքում՝ մի ֆերմերի կողմից: Այն ստեղծվել է
Չինաստանի Մին դինաստիայի (1368-1644թթ.) Սյուենդը կայսեր օրոք (մ.թ. 1399-1435, թագավորել է 1425-1435
թթ.):
Չինարեն «年 製 宣德 大 明» (փինյին «Nián zhì Xuāndé dàmíng») արձանագրությունը փաստում է ՝
«Պատրաստված է Մեծն Մին Սյուենդըի օրոք»: Այս գտածոն վառ ապացույցն է հայ-չինական սոցիալ-մշակութային
կապերի, որոնք զարգացել են Մետաքսի ճանապարհի առևտրական ցանցի միջոցով:
Լուսանկարը ՝ Ռուբեն Գինի