Հայկական ավանդական հագուստը ներկայացված է Չինաստանում
Հայկական ավանդական հագուստը կամ ազգային հանդերձը (տարազ) մշտապես էական դեր է խաղացել
հայկական ինքնության ընկալման և արտահայտման հարցում: Հայ ուսանողները Չինաստանում բնակվելու,
սովորելու և աշխատելու ընթացքում ակտիվ մասնակցություն են ունեցել միջազգային փառատոներին և
մշակութային միջոցառումներին` համալսարանական ծրագրերի շրջանակներում և դրանից դուրս
տարբեր
ներկայացումների և մրցույթների ներկա գտնվելով իրենց ավանդական հանդերձանքով:
Չինացի հանդիսատեսը մեծ ոգևորությամբ է առնչվել հայկական մշակույթին և բազմաթիվ անգամ
հետաքրքրություն հայտնել հատկապես ազգային տարազի տարրերի, արծաթյա իրերի, ասեղնագործ կտորների,
ձեռքի աշխատանքների նկատմամբ, որոնք հայ արվեստագետների և վարպետների անցերազանց
աշխատանքներն են: