d

Չինական վիշապներն ու երկնային շները հայկական միջնադարյան ձեռագրում

Չինական վիշապներն ու երկնային շները հայկական միջնադարյան ձեռագրում

Չինական արվեստից բխող զանազան տարրեր, ինչպիսիք են «երկնային շների», «փյունիկի» և «վիշապի» մոտիվները, հայտնվել են հայկական ձեռագրերի նկարազարդումներում 13-րդ դարի երկրորդ կեսին: Այս գործընթացների համատեքստը հայ արքունի հովանավորությունն էր Կիլիկիայի թագավորության հենց այն տարիներին, երբ Միջերկրածովյան այս փոքր պետությունը դաշինք կազմեց մոնղոլների հետ:
1286 թվականի այս եզակի ճաշոցը («Հեթումի Ճաշոց», Երևան, Մատենադարան MS 979) պարունակում է հին չինական առասպելական կենդանական մոտիվներ, որոնք ոճի տեսանկյունից համահունչ են ձեռագրի նկարազարդման համակարգին: Գրչի և ծաղկողի անունները չեն հասել մեզ, բայց մենք գիտենք, որ արքայազն Հեթումն է (հետագայում՝ թագավոր 1289–1301) պատվիրել ձեռագիրը:
գիտենք, որ արքայազն Հեթումն է (հետագայում՝ թագավոր 1289–1301) պատվիրել ձեռագիրը: Անվանաթերթի հորինվածքային և իմաստային կենտրոնը Քրիստոս Էմանուելի (երիտասարդ, անմորուս պատկերատիպը) պատկերով շքեղ մեդալիոնն է: Նրան բաց երախներով վիշապներից պահպանում են հուռութքային նշանակություն ունեցող չինական երկնային շները:

 

Our contacts

WeChat ID: ChinArmArt2023

Email: [email protected]

Phone number: (+86) 17368731365