d

Չինացին էլ կարող է հայ լինել

Չինացին էլ կարող է հայ լինել

Այս տարի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի բեմում կայացավ « Չինացին էլ կարող է հայ լինել» կատակերգական ներկայացման պրեմիերան: Գլխավոր հերոսի կերպարը հիշեցնում էր Երևանում բնակվող չինացի տաղանդաշատ ուսանողին, որն իր գործունեությամբ ապացուցել է՝ կարելի է «հայ» լինել ոչ միայն ծագմամբ:

Չինաստանի Գուանչժոու քաղաքից սերող Ֆեն Յանգմինգը ներկայումս հայերեն է սովորում Հայաստանում: Նա 2019 թվականից ի վեր այդ թվում չինարեն է դասավանդել հայկական մի շարք ուսումնական հաստատություններում: Զբաղվելով հանդեդձ չինարեն-հայերեն թարգմանչական նախագծերով՝ Ֆենը մեծապես ինտեգրվել է հայ հասարակությանը. նա սիրում է ճանապարհորդել Հայաստանում, ծանոթանանալ տեղի տուրիստական և պատմական տեսարժան վայրերին, այցելել թանգարաններ և մշակութային հաստատություններ` ոգևորությամբ մասնակցելով սոցիալական, մշակութային և ուսանողական կյանքին:

Հարկ է նշել, որ Ֆենը ոչ միայն վայելել է « Չինացին էլ կարող է հայ լինել» կատակերգական ներկայացումը, այլև ներկայացումներից մեկի ժամանակ դուրս եկել թատրոնի թատերախմբի կողքին խոնարհվելու հանդիսատեսի առջև:

Our contacts

WeChat ID: ChinArmArt2023

Email: [email protected]

Phone number: (+86) 17368731365