d

Հայկական «կապույտ-սպիտակ» -ը ՝ ներշնչված չինական արվեստից

Հայկական «կապույտ-սպիտակ» -ը ՝ ներշնչված չինական արվեստից

Լոնդոնի Վիկտորիայի և Ալբերտի թանգարան պահվում է վաղ տասնյոթերորդ դարով թվագրվող կապույտ-սպիտակ
խեցեղենի մի եզակի նմուշ, որը համարվում է Իրանում՝ Նոր Ջուղայում, բնակվող հայ համայնքի պատվիրած
ապրանքների մի փոքր խմբի մաս: Ստեղծված լինելով մոտավորապես 1700 թ. ՝ այն ազդված է չինական «Աստեր»
դեկորատիվ մոտիվից, իսկ կենտրոնական հատվածը ներառում է հայերեն արձանագրություն` հայ վաճառական
«Նազարեթ»-ի անվան՝ «ՆԶԹ» հապավմամբ:

 

Մեզ հայտնի են մի շարք խեցեղեն նմուշներ, որոնք կրում են «Նազարեթ» անվան հետ առնչվող արձանագրություն:
Դրանք վերագրվում են «Խավաջե Նազարին» (մահ. 1636 թ. [Քուրդյան]), որը Նոր Ջուղայի հայ համայնքի
ղեկավարներից էր կամ վերջիններիս ժառանգը: Այս ափսեն իր գունային համակարգով, զարդանախշերով ու դրանց
դասավորվածությամբ հիմնված է չինական նախատիպի վրա, որոնք իրենց հերթին տարածում ունեին իսլամական
շուկայում:

Our contacts

WeChat ID: ChinArmArt2023

Email: [email protected]

Phone number: (+86) 17368731365